«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Թույլերը խոսում են արդարության ու բարոյականության լեզվով, ինչը խորապես հակասում է աշխարհը կառավարող հզորների շահերին

Թույլերը խոսում են արդարության ու բարոյականության լեզվով, ինչը խորապես հակասում է աշխարհը կառավարող հզորների շահերին
11.10.2026 | 11:36

Հույս ունենանք, որ գոյատևման դժվարությունների տակ կքած ու կյանքի դժվարությունների բավիղներում մոլորված մեծ ու փոքր մեր մարդիկ կհասկանան ապրելու հետ կապված տարրական ճշմարտությունները, որոնք ուղեկցում են իրենց ամեն քայլափոխին, բայց իրենք չեն տեսնում դրանք։

Թույլերը, որպես կանոն, խոսում են արդարության ու բարոյականության լեզվով, մի բան, որը խորապես հակասում է աշխարհը կառավարող հզորների շահերին, որոնք էլ մտածում ու խոսում են ուժի ու շահի լեզվով, և որոնց համար էլ թույլերը իրենց նպատակներին հասնելու գործիքներից մեկն են միայն։

Անվերջ կարելի է ճիշտ բաներ ասել արդարության, բարոյականության, մարդասիրության և նման այլ բաների մասին ու այդպես էլ մնալ նույն անտեսված ու ճնշված վիճակում, առանց հասկանալու, թե որոնք են պատմության շարժիչ ուժերը, որոնք կառավարվում են մրցապայքարում առավելագույնս ազդեցիկ լինելու ձգտումով, այն է՝ առավելագույնս ուժ, շահ ու հարստություն ունենալով։

Այս հանգամանքը, այն է՝ աշխարհում ամեն ինչը չափելով արդարության և բարոյականության քանոններով, խանգարում է թույլերին ապրել և թույլ չի տալիս նրանց դուրս գալ մենթալիտետային թակարդից։

Այդ թակարդի ներսից էլ նրանք աշխարհի գործերը և այդ գործերը ղեկավարողներին չափում են լավը կամ վատը լինելու, ոչ թե ուժեղ ու ազդեցիկ լինելու տեսանկյունից։

Բացի դրանից, աշխարհի գործերից բան չհասկանալուն մեծապես նպաստում է նաև այն հանգամանքը, որ թույլերի գործունեության ոլորտը դուրս չի գալիս մանր-մունր հարցերի շրջանակից, իսկ ով մանր շահագրգռություններով է ապրում, նա երբեք չի հասկանա մեծ գործերի ներքին տրամաբանությունը։

Դա նաև խանգարում է թույլերին հստակորեն տեսնել ու գնահատել իրենց անցած պատմական ճանապարհը և, որ ամենից կարևորն է, դասեր քաղել դրանից ու մտասևեռվածի նման անվերջ չբարբաջել ուրիշների բարգավաճ կյանքի մասին՝ մոռանալով, որ իրենց առաջնահերթ խնդիրը, նախ և առաջ, գոյատևելու մասին մտածելն է։

Հնարավորությունների սահմանափակ դաշտում պետք է մտածել, թե ինչպես կարելի է նման պայմաններում հասնել առավելագույն շահի, ոչ թե հնարել անիմաստ ու անիրագործելի նպատակներ ու մտագարի նման վազել դրանց հետևից։

Եթե չես կարողանում երկնքից թռչուններ վար իջեցնել, գոնե այնքան խելք ու ապրելու կամք պետք է ունենաս, որ նպատակներդ երկինքներում չփնտրես ու հերթական անգամ չանցնես ողբի քո սովորական ռեժիմին։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 289

Մեկնաբանություններ